Ներքին 1 ժամ առաջ - 18:06 04-08-2026

Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան

Հայկ Կոնջորյանի կինը՝ «Հայփոստ»-ի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։

1. Իմ ղեկավարության ընթացքում Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։

2. 2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։

3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):

4. Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:

5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։

6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։

Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան