Ներքին 3 տարի առաջ - 19:49 22-05-2023

Նիկոլն ուզում է բոլորի լուռ համաձայնությունը. անհրաժեշտ է ցույց տալ՝ նա չունի լեգիտիմություն

Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Այդ մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ԱԺ խմբակցություններին, հավասարապես՝ խմբակցությունների խիստ բարեկեցիկ և նվազ բարեկեցիկ անդամներին, և այլն: Վերաբերում է մտավորականներին, արվետի մարդկանց, հանրային հեղինակություն վայելող դեմքերին: Վերաբերում է հասարակությանը՝ ամբողջությամբ:

Հասարակությունն իր լռությամբ արդեն մեկ անգամ ստորագրել է նույն Փաշինյանի արած հրեշավոր մի հայտարարության տակ՝ այն մասին, որ կռիվն ինքը հնարավոր պահի չի կանգնեցրել, որպեսզի իրեն չանվանեն դավաճան: Հիմա հասարակությանը սպառնում է երկրորդ ստորագրությունը: Այսօր բոլոր քաղաքական և հանրային ուժերն ու անհատները անհատապես պետք է արտահայտվեն, եթե չեն ուզում դնել իրենց ստորագրությունը: Նիկոլն այս հայտարարությամբ փորձում է ստանալ հանրային լեգիտիմություն՝ իր քայլերի համար, քանի որ գիտակցում է, որ միայն 2021-ի թղթե մաշված մանդատն արդեն բավարար չէ այս ծանրության որոշումներ անցկացնելու համար:

Նա փորձում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը: Մեզ անհրաժեշտ է ցույց տալ, որ նա իր գործողություններում և պայմանավորվածություններում չունի հանրային լեգիտիմություն, որ նա չի ներկայացնում լայն հասարակությանը՝ իր բոլոր խմբերով՝ քաղաքական ուժեր, հանրային կառույցներ, ազդեցիկ անհատներ: Բոլորը, ովքեր չեն պատրաստվում ստորագրել Նիկոլի ասածների տակ, պետք է արտահայտվեն: Այդ թվում՝ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող պետական պաշտոնյաները և նաև հենց իր՝ Նիկոլի քաղաքական ուժի ներկայացուցիչները»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից