Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:16 22-05-2023

Ինձ համար նորություն չէ. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքն իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այն ճանաչում է։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Оragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այս հայտարարությունն իր համար նորություն չէ․ «Ինձ համար դա նորություն չի, որ մեկնաբանեմ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես 1000 անգամ ասել եմ, մեկնաբանել եմ, որ դա ամեն ինչ չէ նշանակում, իսկ մնացածն ընդամենը ձևակերպումներ են, որ փուլ առ փուլ ձևակերպում է»։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ առանց Արցախի իշխանություների հետ քննարկումների Արցախին վերաբերող որևէ քայլ չի իրականացնում։ Ստացվում է, որ Արցախի իշխանությունները համաձա՞յն են Փաշինյանի այս որոշման հետ։

«Փաշինյանի ասածների մասին բան մի ասեք, ինքն այսօր առավոտյան մի բան է խոսում, երեկոյան՝ մեկ ուրիշ բան։ Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ ամեն անգամ ավելի վատ է լինում․․․ Ցավ եմ ապրում»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Գեներալի հետ հեռախոսազրույցն ընդհատվեց և այլևս կապ հաստատել հնարավոր չեղավ, որպեսզի հարցնեինք, թե արդյոք տեսնո՞ւմ է տարբերակ, որը կկանխի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Փաշինյանի մտադրությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի