Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:42 21-05-2023

Այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում․ իրավիճակը չափազանց բարդ է

Մի բան հստակ է` այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, ինքն ամբողջությամբ ձևավորված է այնպիսի կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր ի սկզբանե չեն էլ եղել ու հենց դրա համար էլ նրանք առանցքային պաշտոնների են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Կառավարության դիմաց նստացույցը շարունակող հերոսների ծնողների ակցիայի մասին ամեն ինչ արդեն ասվել է:

Ե՜վ նպատակը, և՜ իրավիճակի պատասխանատուները հստակ են, բոլորը նաև գիտակցում են, որ այս իշխանությունից այլ բան դժվար էր ակնկալել:

Մի քանի անգամ լուսանկարել եմ նստացույցը արևի, անձրևի ժամանակ, առավոտյան, կեսօրին, երեկոյան, գիշերը, սակայն հետո չեմ հրապարակել. իմացողն արդեն գիտի, գիտակցողը` վաղուց է գիտակցում, իսկ եկող-գնացող քաղաքացիները տարբեր աղբյուրներից տեղեկացել ու եկել են:

Մի բան հստակ է` այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, ինքն ամբողջությամբ ձևավորված է այնպիսի կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր ի սկզբանե չեն էլ եղել ու հենց դրա համար էլ նրանք առանցքային պաշտոնների են:

Իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ոչ առանց լուծումների»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին