Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 21:12 21-05-2023

Ժորս մեծատառով մարդ ա եղել, իրենց զորամասում եմ աշխատել. պարտավոր են ազատ արձակել հերոսածին մորը

Բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհում անազատության մեջ գտնվող Գայանե Հակոբյանի որդու՝ հերոս Ժորա Մարտիրոսյանի շիրիմին:

Դատարանը Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով երեկ տիկին Գայանեին 1 ամսով կալանավորելու որոշում կայացրեց:

Հերոսածին մայրն էլ փաստաբանի միջոցով ուղերձով դիմել էր հայ ժողովրդին, համախմբման կոչ հնչեցրել, իսկ վերջում նշել. «Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին»:

Oragir.News-ն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանդիպեց հերոս Ժորա Մարտիրոսյանի զորամասում աշխատած մի կնոջ, որը լսել էր տիկին Գայանեի խնդրանքը ու այցելել Ժորայի շիրիմին:

«Ես Ժորայիս ճանաչել եմ, աշխատել եմ իրենց զորամասի ճաշարանում: Ժորս եղել է ամենալավը, մեծատառով մարդ է եղել, դաստիարակված: Խոնարհվում եմ Գայանեի առաջ, որ նման երեխա, նման զինվոր է դաստիարակել: Պարտավոր են ազատ արձակել Գայանեին, որովհետև նման կերպ չի կարելի վարվել ոչ մի հերոսածին մոր հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացին:

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների ծնողները նստացույց են իրականացնում Կառավարության շենքի մոտ:

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ