Ներքին 3 տարի առաջ - 19:59 19-05-2023

Պաշտպան Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ

Այսօր՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի (Մարտիրոսյանը ամուսնու ազգանունն է- խմբ․) հետ:

Նրան ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը:

Պաշտպանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին:

ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին՝ զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց էին իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ՁՊՎ-ում հանդիպել Գայանե Մարտիրոսյանի հետ:

Արձանագրվել էր, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։
Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։

Իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան