Ներքին 3 տարի առաջ - 13:42 18-05-2023

Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատ էր․ փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեսակցություն է ունեցել զոհված զինծառայողի ծնող Գայանե Մարտիրոսյանի հետ:

«Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ 44-օրյա պատերզմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, գիշերը Ոստիկանության Շենգավիթի բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր:

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ այսօր նախատեսվում է Գայանե Մարտիրոսյանի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան