Ներքին 3 տարի առաջ - 14:30 19-05-2023

Դատական նիստի ժամանակ Գայանե Հակոբյանի վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել. պաշտպան

44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Շտապօգնության անձնակազմ է հրավիրվել, բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նիստը շարունակել ենք: Առողջական վիճակը վատ է, ինքնազգացողությունը վատ է, նա շարունակում է հացադուլը»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան