Ներքին 3 տարի առաջ - 17:31 17-05-2023

Սուպեր Սաքոն ու ռեգուլյար Հ1-ն՝ ընդդեմ Կոմիտասի

Հանրային հեռուստաընկերությունը ևս աննահակոբյանական սինդրոմով է տառապում։ Անորակ հաղորդումների, տգետ հյուրերի, փնթի հաղորդավարների մասով մի քննադատությունից դեռ աչք չբացած հաջորդում է մյուսը։

Տպավորություն է, որ ոչ թե չեն հասկանում՝ ինչ են անում, այլ դիտմամբ անում են այն, ինչ ցանկանում են՝ ցույց տալով, որ թքած ունեն մեր վրա, թքած ունեն հանրային ճաշակ ձևավորելու, կրթալուսավորչական գործառույթ իրականացնելու իրենց առաքելության վրա։

Երկու օր է՝ հանրային քննարկումներ կիզակետում «Կերպարից դուրս» հաղորդմանը Սուպեր Սաքոյի հյուրընկալվելն էր, ով լուրջ դեմքով բացատրում է, որ մեր երգերն էլ են եղել մուղամ ու մի պատմություն պատմում, թե ինչպես Կոմիտասը եկավ ու ջնջեց քառորդ նոտաները։

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ներսիսյանն, օրինակ, իր էջում մասնավերապես գրել էր․

«Դե որ անտերի երկիր ըլնի, ոչ պետություն լինի, ոչ մշակույթի նախարարություն, ոչ պետական քաղաքականություն, ոչ ազգային մշակույթի զարգացման քաղաքականություն, ամեն թրքասեր տգետ պտի սենց արտահայտվի։ Ու վատն էն ա, որ մենակ ինքը ու իրա նմանները չեն տենց մտածում. ազգի 90% համոզված ա, որ դա տենց ա, բա էսքանից հետո ուզում եք թուրքը չշինի՞։

Մենք պարտված ենք վաղուց: Սենց տգետ, անմշակույթ, ապազգային միտք արտահայտողին պետք էր հոդված տալ, բայց էդ իհարկե անտեր երկրում չի լինելու։ Առաջին ալիք ուրիշ ոնց եք բա՞»։

Մեկ այլ օգտատեր Կարեն Մամիկոնյանն էլ գրել էր․

«Դու էդ պատմությունը գիտե՞ս։ Կարող ա՞ Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարան եք սովորել։ Իսկ իմ պատմությունը գիտե՞ս ձեր նմանների վերաբերյալ։ Մի օր կպատմեմ,բայց դուրներդ չի գա, վստահ եմ։ Ես երբեք չեմ մեղադրում ՏԳԵՏ մարդկանց։ Տգիտությունը դա յուրահատուկ տաղանդ ա ու էդ մարդիկ ոնց ծնվում են,տենց մահանում՝ անհայտանալով պատմության նկուղներում։

Ես մեղադրում եմ տգիտությունը տարածողներին, պրոպագանդողներին ու էդ տգիտության մեջ սեփական շահեր հետապնդողներին։

1 - Դիմում եմ իմ հարազատ, ծանոթ, բարեկամ և առհասարակ ազգային մշակույթ կրող ու տարածող արվեստագետներին ու առհասարակ երաժիշտներին։ Ձեն հանեք կամ կիսվեք էս գրառումով ու թող ձեզ տեսնելուց նման տգետները ամաչեն։

2 - Առաջին ալիք, պահանջում եմ ձեր տնօրենի և գլխավոր պրոդյուսերի, հանձինս Տիգրան Վիրաբյանի հրաժարականը ու էն մարդկանց, ով թողել ա այդ ամենը ազգային եթեր։
p.s. «Դու սուպեր չես, դու REGULAR_ել չես»։

Oragir.News-ը կապ հաստատեց Հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք կիսում են հանրայինի եթերում հնչած մտքերը, ինչպես է ստացվում, որ նման հայտարարությունները հնչում են հանրայինի եթերում։ Օհանյանն ասաց, որ բոլոր հարցերին պատրաստ են պատախանել միայն գրավոր։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար