Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:47 17-05-2023

Վաղը 24 ժամով ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 10, 15, 17, Նար-Դոսի 1-ից-40, Քրիստափորի 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու 28-ից-231 համարների և 2, 3-րդ փակուղիների, Տիգրան Մեծի 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,

Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Բագրատունյաց, Ս.Սարգսյան, Եսայան, Լ.Խաչիկյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ, 5-րդ նրբանցքների, Արշակունյաց 36-330, Չեխովի 1-ից-21 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի,

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը,

Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց