Ներքին 3 տարի առաջ - 23:53 16-05-2023

Արմեն Գրիգորյանը դարձել է իշխանությունների «մահացու քարոզչության» զոհը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ։

Վկան ինձ վրա թողեց անմիջական ու պարզ մարդու տպավորություն։ Նա անկեղծ հարգանքով արտահայտեց Արմեն Գրիգորյանի հարազատների զգացմունքների նկատմամբ, ցավ արտահայտեց Արմենի մահվան կապակցությամբ, մխիթարություն ցանկացավ դահլիճում նստած հարազատներին։

Երբ դժկամությամբ սկսեց պատասխանել կողմերի ու դատարանի հարցերին, ինձ համար պարզ դարձավ, որ այդ մարդը դարձել է իշխանությունների «մահացու քարոզչության» զոհը։ 22 թվի ապրիլին նրան «հրամցրել են» 21 թվի ապրիլի հարցազրույցը, ընդ որում՝ 40 րոպե տևողությամբ հարցազրույցի միայն 1 րոպեն՝ համատեքստից դուրս կտորը։

Ո՞վ ու ինչու՞ է այդ մարդուն հրամցրել այդ «կիսաճշմարտությունը»։ Պատասխանն ակնհայտ է. իշխանության քարոզչական թիմը, որը նպատակ ուներ և նպատակ ունի թշնամանք հրահրել իր ընդդիմախոսների նկատմամբ։ Որպեսզի մեկին չեզոքացնի, մյուսին լռեցնի, երրորդին բանտարկի, չորրորդին սպանի…

Ու 8-րդ դասարանի կրթությամբ այդ պարզ ու երևի շիտակ գյումրեցի մարդը թերևս այդպես էլ չի հասկացել, որ ակամա դարձել է նիկոլոկանների գեներացրած՝ ուղղորդված թշնամանքի տարածող։ Չի հասկացել, թե ի՛նչ է նկատի ունեցել Արմենը։ Չի հասկացել, որ իր գրած ցուցմունքը դեր է ունեցել Արմենի ողբերգական մահվան մեջ։ Չգիտեմ։

ՀԳ. Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ։ Բա ե՛ս ինչքան եմ ափսոսում դրա համար։ Վստահ եմ՝ 10 րոպեի զրույցը ամեն ինչ տեղը կդներ. Արմենը բոլոր հարցերի պատասխաններն ուներ։ Ուղղակի վստահ եմ։ Բայց վստահ եմ նաև, որ Արմենը չէր ասի, թե երկրաշարժի բոթը լսելով՝ ինչպես է ամեն ինչ անմիջապես թողել ու մեկնել Լենինական՝ մարդկանց օգնելու։ Չէր ասի, թե ինչպես էր սուս ու փուս, առանց փիառվելու ու անգամ իր անունը հրապարակելու օգնում գյումրեցի մի քանի կարիքավոր ընտանիքների։ Չէր ասի։ Ճիշտ էլ կաներ։

ՀԳ. Այսօր դահլիճում ազատ տեղեր գրեթե չկային։ Հաջորդ նիստը՝ հունիսի 19-ին ժամը 11:00-ին»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին