Ներքին 3 տարի առաջ - 23:39 15-05-2023

ՌԴ-Վրաստան ուղիղ չվերթները վերականգնվել են․ կտուժի արդյոք Հայաստանը

Ռուսաստանը վերականգնել է դեպի Վրաստան ուղիղ թռիչքները, եթե ինքնաթիռները նախկինում գալիս էին ՌԴ-ից Երևան, այստեղից թռչում էին Թբիլիսի, հիմա միանգամից ուղիղ չվերթով կարող են մեկնել։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով կատարված փոփոխության, մեր տնտեսության վրա ունեցած ազդեցությունից, ասաց, որ դա մեր երկրի տնտեսության վրա գլոբալ ազդեցություն չի ունենա։

«Վատ է ազդում այն իմաստով, որովհետև կրճատվում է պահանջարկը ի վերջո այդ հոսքի ուղղությունը, երբ որ Հայաստանի միջնորդավորվածությամբ են ուղևորափոխադրումները տեղի ունեցել, դա բերել է նաև որոշակի լրացուցիչ պահանջարկ, ինչպես նաև եկամուտներ տնտեսվարողներին, ինչպես նաև մուտքեր մեր երկրին, սա կկրճատվի, բայց սա ես չեմ կարծում , որ բավականին մեծ ազդեցություն է ունենալու»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ այստեղ իրական խնդիրը դա չէ, դա կբերի միայն ավիափոխադրողների պահանջարկի որոշակի նվազման։

Ավետիսյանը, խոսելով եղած մյուս խնդրից, ասաց .«Այստեղ խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Վրաստանը բավականին ակտիվ և ճկուն ձևով փորձում է ավելի խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բնականաբար այստեղ բավականին լուրջ ակնկալիքներ ունի նաև գետնի վրա, և դրանք կյանքի են կոչվում, այսինքն՝ փորձում է այն ժամանակին եղած որոշակի սահմանափակումները՝ սկսած վիզային ռեժիմից մինչև տնտեսական արգելքներ սահմանափակումներ հարթել, որովհետև այսօր Ռուսաստանում կա մեր նման երկրների տեսանկյունից բավականին մեծ պահանջարկ»,-ասաց Ավետիսյանը և հավելեց, որ դա շատ լավ հնարավորություն է Վրաստանի տնտեսական ակտիվությունը ապահովելու հատկապես, արտահանում ապահովելու համար։

Ավետիսյանը նշեց, որ Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում իր երկրի տնտեսության համար։

Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանը ձախողակ կառավարման պատճառով, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՏՄ անդամ երկիր է, շատ հաճախ արժանանում է դժվարությունների։

Ավետիսյանը հիշեց գյուղատնտեսական մթերքների և կաթնամթերքի արտահանման հետ առաջացած խնդիրները։

«Վրաստանը, ճիշտ հակառակը, չլինելով ԵԱՏՄ անդամ երկիր և ունենալով մի շարք քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներ Ռուսաստանի հետ, իր տնտեսական շահից դրդված փորձում է դրանք հարթել և ավելի լավ և մեծ հնարավորութուններ ստեղծել իրենց երկրի տնտեսական զարգացման իմաստով, հատկապես երբ խոսքը վերաբերում է դեպի Ռուսաստան արտահանմանը»,- ընդգծեց Ավետիսյանը։

Համադրելով Վրաստանի և Հայաստան վարած տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականությունը՝ Ավետիսյանը ասաց. «Սրանք երկու համադրելի տվյալներ են, որոնցից կարելի է հասկանալ, որ այն ամպագոռգոռ հայտարարությունները, որ իրենց են վերագրում բարձր տնտեսական աճը այսօրվա մեր երկրի իշխանությունները, իրականում դա նույնիսկ ապահովվում է իրենց ձախողակ քաղաքականության հետևանքով, այսինքն՝ իրենց ոչ թե շնորքն է, այլ արտաքին քաղաքական գործոնի ազդեցությունը»,- եզրափակեց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը