Ներքին 7 ամիս առաջ - 14:55 18-03-2026

Եթե Իրանի դեմ հակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան

Այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Պապոյանը հայտնեց, որ եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։

Էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, քանի որ միայն այդ դեպքում մեր տնտեսությունը մինիմալ վնասներ կկրի:

«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով: Կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս հնարավոր է, որ գնաճային ռիսկեր առաջանան», - ասաց նախարարը:

Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ Հայաստանը բավականին մեծ առևտրաշրջանառություն ունի, հետևաբար՝ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը