Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:39 15-05-2023

Աշխատող ծնողներին պետք է հնարավորություն տալ երեխային աշխատանքային ժամերից հետո վերցնել մանկապարտեզներից․ Ավինյան

Դեռևս 2019 թվականին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկում էր մանկապարտեզներում երկարօրյայի հնարավորություն ստեղծել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մեզ համար քննարկելու, կլինի հավելյալ վճարով, կլինի՝ չգիտեմ․․․ դա արդեն քննարկումների արդյունքում կհասկանանք, բայց կարծում եմ, որ ծնողներին, ովքեր որ աշխատում են, պետք է տալ հնարավորություն՝ երեխաներին աշխատանքային ժամերից հետո վերցնել մանկապարտեզներից»,-ասաց Ավինյանը։

Նա նաև առաջարկեց հավաք անել մասնավոր մանկապարտեզների հետ։ «Առաջարկում եմ մեթոդաբանության քննարկում անել, որովհետև կան մասնավոր մանկապարտեզներ, որոնց փորձը կարելի է ներդնել մեր համակարգում։ Ես հիշում եմ, որ վերջերս մանկապարտեզներից մեկը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել, բայց մի փոքր ավելի համապարփակ է պետք նայել, որովհետև այդ մեկ մանկարապտեզը չի, կան այլ մանկապարտեզներ, որոնց հետ քննարկումը մեզ չի խանգարի։ Մեզ մոտ կրթության որակի հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք ու անկախ նրանից՝ Երևանի քաղաքապետարանի կազմակերպական դերը բովանդակային առումով ինչ է, կարող ենք պրոակտիվ լինել, աշխատել ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի մեր առաջարկները որպես առաջնային օղակ ներկայացնենք այդ բովանդակությունը լրամշակելու հետ կապված»,-ասաց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին