Ներքին 3 տարի առաջ - 11:24 15-05-2023

Սահմանադրության ուժով Արցախը որևէ երկրի կազմում ճանաչելուն հանգեցնող պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է. Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Բրյուսելում հնչեցրած հայտարարություններին ու դրանց հետևած արձագանքներին, գրառում է արել: Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի արցախցիներ, որևէ մեկն իրավասու չէ Ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ:

Առնվազն կարող են երաշխավորել Ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբևէ՝ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել:

Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաները այդ իրավական գործընթացի վրա այլևս տարածվել չեն կարող:

Հ.Գ. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին