Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 00:45 15-05-2023

Թուրքիայում ամփոփել են ընտրատեղամասերի 95%-ի արդյունքները, նախագահի ընտրությունը տեղափոխվում է երկրորդ փուլ

Թուրքիայում ավարտին է մոտենում նախօրեին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ ամփոփվել են շուրջ 183.379 տեղամասերից ստացված տվյալները, որը կազմում է տեղամասերի ընդհանուր քանակի 95.4 տոկոսը։

Չնայած այն բանին, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև այս պահը ստացված արդյունքներով հաղթում էր ընտրությունների առաջին փուլում, այնուամենայնիվ թարմացված արդյունքներով թեկնածունեից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, և եթե ձայների մնացած մասի հաշվարկից հետո պատկերը չփոխվի, ապա նախագահի ընտրությունը կտեղափոխվի երկրորդ փուլ։

Այս պահի դրությամբ Էրդողանը ստացել է ձայների 49.76%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.49%-ը։

Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ստացել է ձայների 5․30%-ը, իսկ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն իր անունը չէր հեռացվել քվեաթերթիկներից՝ 0․46%-ը։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից