Ներքին Միտք 3 տարի առաջ - 23:58 14-05-2023

Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի արած հայտարարությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երբ գերագույն գլխավոր չհայը անդադար խոսում էր (է) ադրբեջանի կողմից ՀՀ 29800 քառ. կմ ճանաչելու մասին, մեկ նպատակ էր հետապնդում, որ իր եղբայրը, իսկ մեր թշնամին հնչեցնի 89600 քառ. կմ, Արցախը՝ ադրբեջանի կազմում...

Բանակցային «հզոր» գործընթացի այս «աննշան» «մանրուքն» էլ էր համաձայնեցվա՞ծ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, սրա՞ն էլ է ստորակետի ճշտությամբ համաձայն Արցախի Հանրապետության նախագահը, թե՞ չի խառնվում ՀՀ «ներքին» հարցերին կամ, թե «սև ու մութ ուժերը թույլ չեն տալիս, որ կատարի ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»...

Հ.Գ. իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով...

ԻՍԿ ԻՄ ԹԻԿՈւՆՔՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈւՇԻՆ Է»։

Գրառմանը կից Հակոբյանը հրապարակել է լուսանկար․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում