Ներքին 3 տարի առաջ - 15:30 11-05-2023

Տոլմայի փառատոնը հետաձգվում է

«Այս տարի հունիսի 17-ին Դիլիջանում նախաձեռնում ենք մեծ միջոցառում՝ «Միմինո» խորագրով հայ-վրացական մշակութային խոհարարական փառատոն։

Այս տարի այն տեղի կունենա Հայաստանում, մյուս տարի՝ Վրաստանում։ Այդ իսկ պատճառով ամբողջ ռեսուրսները հիմա ուղղված են այս փառատոնին, որից հետո օգոստոսին 10-ին կլինի նաև հայ-իրանական միջոցառում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության համակարգող Անի Նազարյանը։

Նրա խոսքով՝ ամենամյա «Տոլմայի փառատոնն» այս տարի հետաձգվում է մինչև սեպտեմբեր, քանի որ կա ֆինանսի խնդիր․ «Այս տարիների ընթացքում մեզ ոչ ոք չի ֆինանսավորել։ Այս տարի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր միջոցառումների տենդեր, բայց «Տոլմայի փառատոնը», ցավոք, չանցավ փառատոնների ցանկում։ Այս տարի մտածում էին՝ գոնե ինչ-որ ռեսուրս կլինի, որովհետև մեզ մոտ փառատոնները շատ են։ Քանի որ մենք նաև իրականացնում ենք հայ-վրացական փառատոնը, դրա հետ կապված ստացանք դրական պատասխան, բայց տոլմայինը՝ մերժվեց։ Սա միջպետական փառատոն է, սրանով կնպաստենք նաև բարեկամական կապերի զարգացմանը»։

Նազարյանը նշեց, որ միջոցառումների մուտքն ազատ է, տեղում լինելու է վաճառք․ «Լինելու է և՛ խոհանոց, և՛ մշակույթ, և՛ երգ ու պար, իսկ հաջորդ օրը լինելու է մեծ ֆորում, հայ-վրացական զբոսաշրջային շուկայի ներկայացուցիչների, բիզնես ներկայացուցիչների և մշակույթի ներկայացուցիչների հետ ինչ նույնպես կամրապնդի երկու երկրների հարաբերությունները»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին