Ներքին 3 տարի առաջ - 22:38 10-05-2023

Հանրահավաքի ֆոնին կա ակտիվություն. ակցիան անժամկետ է, մինչև հավաքվեն տպավորիչ թվով ստորագրություններ

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք, որը նախաձեռնել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը: Գաղափարին Հայաստանում միացել եւ ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանն ասաց, որ երեկվա արցախյան հանրահավաքը և Հայաստանում տեղի ունեցած գորգերի ցուցադրությունը նպաստեցին, որ ավելի մեծ թվով ստորագրություններ հավաքեն։

«Շատ մեծ ակտիվությամբ քաղաքացիները գալիս էին, ստորագրություն դնում և այդպես իրենց փոքրիկ անհնազանդությունը ցուցաբերում Նիկո Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսին, որը վերաբերում է Արցախին։ Արցախում տեղի ունեցած հանրահավաքը, Հայաստանում՝ Կինոմոսկվայում, ցուցադրված արցախյան գորգերի ցուցադրությունը (այդ գորգերը Հայաստան էին տեղափոխվել Շուշիի թանգարանից) բավականին մեծ ակտիվություն առաջացրին և, եթե նախորդ օրերին մենք հավաքում էինք 3,5-4 000 ստորագրություն մոտավոր հաշվարկով, երեկ ավելի շատ է եղել, այսինքն՝ այդ ակտիվությունը կրկնակի շատ օգուտ է տվել ընդհանուր աշխատանքին»,- նշեց Թովմասյանը։

Խոսելով ստորագրահավաքի ժամկետներից՝ Թովմասյանն ասաց, որ այն հստակ ժամկետներ չունի։

«Ստորագրահավաքը անժամկետ է, մենք շարունակելու ենք այնքան, մինչև հավաքվեն տպավորիչ թվով ստորագրություններ, որպեսզի մենք ամբողջ աշխարհին ցույց տանք, որ այն քաղաքականությունը, որ վարում Նիկոլ Փաշինյանը Արցախի արտաքին քաղաքականության մասով, ՀՀ քաղաքացին չի կիսում»,- եզրափակեց Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի