«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրազեկում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 22:00-05։00, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ փողոցներում, ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։