Ուղիղ եթեր
Պրոֆեսիոնալիզմը հակասում է Փաշինյանի սկզբունքներին. Հայկ Չոբանյանի պատմությունը
copy image url

Պրոֆեսիոնալիզմը հակասում է Փաշինյանի սկզբունքներին. Հայկ Չոբանյանի պատմությունը

Ներքին 1 տարի առաջ - 20:55 04-05-2023
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2019 թվականին Տավուշի մարզպետ, իսկ 2 տարի անց կարճ ժամանակով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հայկ Չոբանյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ որոշել է թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։

«Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:

Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում ևս շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:

Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել»,- գրել է Հայկ Չոբանյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց նախկին նախարարի հետ, հետաքրքրվեց, թե արդյոք հանարվո՞ր է՝ առաջիկայում կրկին գործունեությունը ծավալի Կառավարությունում։

«Ոչ, այդպիսի բան չկա, ամբողջը անկեղծ գրված է իմ հայտարարության մեջ։ Ես որևէ պաշտոնի չեմ տեղափոխվում, ես զբաղվում եմ խորհրդատվական գործունեությամբ»,- ասաց նա։

Oragir.News-ի տեղեկություններով՝ դեռ 2021 թվականին, երբ Հայկ Չոբանյանը զբաղեցնում էր ԲՏԱ նախարարի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը նրան իր մոտ է կանչել, որպեսզի նա հաշվետվություն ներկայացնի, սակայն զրույցն այլ թեմայի շուրջ է ծավալվել։ Փաշինյանը Հայկ Չոբանյանին ասել է՝ խնդիր կա, դու էս ոլորտում պրոֆեսիոնալ ես, Չոբանյանն էլ հարցրել է՝ դա խնդի՞ր է, Փաշինյանն ասել է՝ հա, պիտի քաղաքական դեմք լինի այս պաշտոնում, ազատման դիմում գրիր։

Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հունիսի 20-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և նոր ձևավորված Կառավարության կազմում արդեն Հայկ Չոբանյանը տեղ չունեցավ։

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք մեր այս տեղեկությունը, Հայկ Չոբանյանը պատասխանեց․ «Ես ազատման դիմում չեմ գրել, Կառավարությունը նոր էր ձևավորվում, և ուղղակի նոր կաբինետում ես չեմ նշանակվել»։

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ նման զրույց եղե՞լ է, թե՞ ոչ, Հայկ Չոբանյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում դրան մեկնաբանություն տալ, նախ՝ ժամանակ է անցել, երկրորդը՝ դա հիմա ոչ մի բան չի նշանակում։ Իմ մեկնաբանությունը հետևյալն է՝ նոր Կառավարության ձևավորման ժամանակ ես չեմ մտել Կառավարություն, դա նշանակում է, որ վարչապետը նպատակահարմար չի գտել։ Ես չեմ ուզում մեկնաբանություն տալ, որ նման տեղեկություն կա և այլն, մանավանդ այսօր դա որևէ նշանակություն չունի»։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը վարում է հետևյալ սկզբունքով՝ ո՛չ գրագետ և պրոֆեսիոնալ կադրերին։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից