Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 02-08-2021

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը դեմ է ժողովրդավարության և խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին. «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ

Այսօր ազգային ժողովում ակնհայտորեն ապօրինի կերպով մասնագիտական գործունեություն իրականացնելիս խոչընդոտվել է լրագրողների ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարություն էր տարածել «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ն:

Օրագիր.news-ի հետ զրույցում «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ նախագահ Բագրատ Մովսիսյանն ասաց, որ դատապարտելի է ցանկացած քայլ, որը միտված է սահմանափակելու լրագրողների գործունեությունը, ինչպես նաև ազատ խոսքի և տեղեկատվություն ստանալու իրավունքը:

«Մենք դատապարտում ենք լրագրողների դեմ ուղղված տվյալ քայլերը և կոչ անում ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժին անվերապահորեն ազդել համապատասխան կառույցների վրա, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն: ԱԺ-ն հենց առաջին նիստի ժամանակ չպետք է դառնա մի կառույց, որտեղ ոտնահարվում են հիմնարար իրավունքներ: Ցանկացած նմանօրինակ քայլ համապատասխան արձագանք կստանա հանրության և մեր ՀԿ-ի կողմից, քանի որ փաստացի ճնշում են գործադրում լրագրողական համայնքի վրա: Իհարկե, լինում են դեպքեր, որ լրագրողները չարաշահում են իրենց իրավունքները, սակայն այս պարագայում փաստացի խոչընդոտվում են հավատարմագրված լրագրողների աշխատանքը»,- ասում է Մովսիսյանը և ավելացնում, որ նախկինում նույն այն մարդիկ, ովքեր պայքարել են այս արատավոր երևույթների դեմ, այսօր իշխանության ներկայացուցիչներ են և լռում են:

Ըստ ՀԿ նախագահի՝ լրագրողական համայնքը պետք է միասնական լինի, լրագրողների համար պետք է հավասար պայմաններ ստեղծվեն՝ առանց արտոնությունների և անկախ նրանից, թե քաղաքական որ համակարգում է նա ապրում: «Ցավոք սրտի, նմանատիպ պրակտիկա ունեցանք 90-ականներին, իսկ այսօր հարկ է պայքարել այս արատավոր երևույթի դեմ, որը հատուկ է դիկտատուրական երկրներում, ինչպես մեր հարևան երկրում: Եթե իշխանության ներկայացուցիչներն իրենց ազատականության փարոս են ներկայացնում տարածաշրջանում, առավել ևս պետք է խուսափեն նմանատիպ գործողություններից»,- ասում է ՀԿ նախագահը:

Բագրատ Մովսիսիյանը կարծում է, որ իշխանությունն իրականում խուսափում է պահանջատիրական հարցերից. «Արցախի հիմնահարց, տնտեսական ճգնաժամ, ձախողված ներքին և արտաքին քաղաքականություն, նոյեմբերի 9-ից հետո շրջանառվող փաստաթղթեր, հետպատերազմյան գործընթացներ և այլն, սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք է հնչեն: Իրենք վախենում են կոնկրետ փաստեր պարունակող հարցադրումներից»:

ՀԿ-ի անդամ Կորյուն Սիմոնյանը նույնպես փաստում է, որ լրագրողների հանդեպ բավականին անհարգալից վերաբերմունք է դրսևորվել:

«ԱԺ-ն հսկող պետական պահպանության ծառայողներն առանց որևէ հիմնավորման արգելել են լրագրողներին շարժվել դեպի Ազգային ժողովի վարչական շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակները։ Թե՛ իշխող խմբակցության պատգամավորների կողմից, թե՛ անվտանգության ծառայողների կողմից որևէ պարզաբանում չի բերվել, թե ո՞րն է լրագրողների տեղաշարժի խոչընդոտի պատճառն ու հիմքը, իսկ ԱԺ ՊՊԾ ծառայողներից մեկը փորձել է խլել լրագրողի բջջային հեռախոսը»,- ասում է Կորյուն Սիմոնյանը և հավելում, որ ԱԺ-ում լուսաբանման հավատարմագիր ունեցող ԶԼՄ ներկայացուցիչների ազատ տեղաշարժի սահմանափակումը Սահամանդրության և օրենքի խախտում է, ինչը դեմ է ժողովրդավարության և խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին։

adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ
23:42 Երևանում պարեկներն իրականացրել են «Սև «յաշիկներ»-ի վարորդները քուլա-քուլա կտուգանվեն» օպերացիան․ shamshyan.com