Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:13 04-05-2023

UCOM-ն առաջարկում է միավորել ծառայությունները և խնայել

UCOM-ն առաջարկում է միավորել շարժական և ֆիքսված ծառայությունները UNITY փաթեթներում և խնայել մինչև 45 տոկոս։

Մայիսի 3-ից Unity տարիֆի 55 000 բաժանորդներն արդեն խնայում են, մասնավորապես Unity 8000 տարիֆին միացած բաժանորդներն այսուհետ կվայելեն տան ինտերնետը մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ, նախկին 100 Մբիթ/վրկ փոխարեն, իսկ շարժական ինտերնետի ծավալն ամեն ամիս կկազմի 20 ԳԲ` նախկին 15-ի փոխարեն։

«Unity 7000 և Unity 9000 մարզային սակագնային փաթեթներն առկա են նոր բաժանորդների համար։ Այսուհետ դուք կունենաք 20 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ՝ 15 ԳԲ-ի փոխարեն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար՝ նախկին 500 րոպեի փոխարեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փաթեթին 12 ամսով միանալու դեպքում Unity սակագնային պլաններով տրամադրվող տան ինտերնետի արագությունը կավելանա 50 Մբիթ/վրկ բոլոր բաժանորդների համար, Իսկ Unity 20 000 սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդները կօգտվեն մինչև 500 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետից՝ նախկին 400 Մբ/վրկ փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին