Ներքին 3 տարի առաջ - 13:07 04-05-2023

Այսօր, հիրավի, նշանակալի օր է․ ԵՊՀ-ն՝ դինոզավրերի ու անհայրենիքների արանքում

Այսօր Հայաստանի հիրավի պատմական օրերից մեկն է․ ավարտվում է մեր երկրի ամենաերկար իշխանություններից մեկը՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի 43-ամյա «ինքնակալությունը»։

Դժվար է ասել, թե ինչ է այն տվել հայրենի գիտությանը, բայց փաստ է, որ բոլոր նրանք, ովքեր գրեթե կեսդարյա ընթացքում փորձել են հավակնել դեկանի աթոռին, տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել մրցավազքից, իսկ ֆակուլտետի շրջանավարտները արդեն շատ երկար ժամանակ չեն կարողանում իրենց դիպլոմին համապատասխան աշխատանք գտնել, բայց քանի որ ԵՊՀ-ն չունի շրջանավարտների վերաբերյալ ոչ մի վիճակագրություն, այդ փաստը բազմաթիվ այլ փաստերի նման աչքաթող է արվում կրթության ու գիտության պատասխանատուների կողմից։

Ընդհանրապես, պետք է նշել, որ Հայաստանի մայր բուհը հայտնվել է չափազանց ծանր վիճակում, իսկ ավելի կոնկրետ՝ դինոզավրերի և անհայրենիքների արանքում։ Դժվար է ասել, թե ում հաղթանակն ավելի ծանր հետևանք կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից շարունակաբար բռնաբարվեղ Մայր բուհի վրա։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնում Մարատ Գրիգորյանի չընտրվելուց հետո «բազառներ» են սկսել։

Մասնավորապես՝ հօգուտ նրա 38 ձայն է եղել, նրա օգտին քվեարկել է հին գվարդիան՝ Արծրուն Ավագյանի, Ռուբեն Մելքոնյանի, Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ, որոնց միացել է նաև ուսխորհուրդը։ Ռեկտորի աթոռին նստող Հովհաննես Հովհաննիսյանի կադրերը և ռեկտորատը դեմ են քվեարկել։

Գրիգորյանը կռիվ է արել Հովհաննիսյանի հետ, թե «բա երեսիս ժպտում էիր», իսկ ռեկտորը նշել է, որ իր ժպիտը ոչինչ չի նշանակում։ Ի դեպ, Oragir.News-ի տեղեկություններով՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում էլ վերընտրվել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է համեմատաբար վերջերս՝ ընդամենը 2007 թվականից։

Ի տարբերություն մյուս հնաբնակների՝ պարոն Մարտիրոսյանի անըստգյուտ տաղանդը անկասկած այն է, որ նա կարողանում է ճիշտ պահի հրավիրել նոր՝ իշխանությունների հետ մոտ դասախոսների, և նույնքան արագ էլ կարողանում է ազատվել հին՝ նախկին իշխանությունների հետ մոտ մարդկանցից։

Ուշագրավ է այն, որ Oragir.News-ի՝ Մարատ Գրիգորյանի ընտրության մասին հրապարակումից հետո ԵՊՀ-ն ստիպված եղավ մամուլի հաղորդագրություն տարածել, իսկ Նաղաշ Մարտիրոսյանի ընտրությունը ԵՊՀ-ն որոշել է անաղմուկ անել։

Սա երևի թե եզակի դեպք է, որ փաշինյանական կադրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ամաչել է։

Այնպես որ Երևանի պետական համալսարանում կրքերը սկսում են թեժանալ․ մի կողմից մարտի մեջ են մտնում դինոզավրերը, ում միայն իրենց աթոռներն են հետաքրքրում, մյուս կողմից էլ` անհայրենիքների նիկոլական խմբակն է, որոնց էլի միայն փողն ու աթոռն է հետաքրքրում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ