Ներքին 3 տարի առաջ - 16:38 17-04-2023

ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ոչ մեկը չի ընտրվել. անփոխարինելի դեկանը կմնա ԺՊ

ԵՊՀ-ում քիչ առաջ ավարտվեցին աշխարհագրության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։

Պարզվում է, որ ԵՊՀ-ում չեն կարողացել ընտրել դեկան, այսինքն՝ ձայների մեծամասնություն որևէ մեկը չի հավաքել, իսկ սահմանված կարգով նշանակվելու է ԺՊ։

Տվյալ դեպքում՝ 83-ամյա Մարատ Գրիգորյանը, ով դեռևս 1980 թվականից այդ պաշտոնն է զբաղեցնում։


ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն Oragir.News-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Մինչև մայիսի 4-ը ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Մարատ Գրիգորյանը, որովհետև իր պաշտոնավարման ժամկետը լրանում է հենց մայիսի 4-ին, իսկ մինչ դա՝ մինչև ժամկետի լրանալու օրը, արդեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշում կկայացնի ու կհրապարակի, թե մայիսի հինգից ով է ֆակուլտետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու։

Ընդ որում, ըստ կարգի, մինչև վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար»։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ տեղեկացրել էինք, որ այսօր ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի ընտրությունն է։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում