Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:03 03-05-2023

Իսկականից բոստան փորելու եղանակ է․ Շիրակի մարզում ձյուն է եկել

Մայիսի 2-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Շիրակի մարզի լեռնային ու բարձր լեռնային տարածաշրջաններում։

Ամասիայի, Աշոցքի, ինչպես նաև Արթիկի տարածաշրջաններում ձյան տեղումներն ուղեկցվել են քամու ուժգնությամբ, իսկ գիշերը օդի ջերմաստիճանը որոշ հատվածներում գրանցվել է 0-ից ցածր մինչև չորս աստիճան ցուրտ։

Ըստ հիդրոօդերևութաբանության մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ ձյան տեղումներ են սպասվում նաև մայիսի 3-4-ի գիշերը, որոշ շրջաններում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսյան ձյան պատճառով Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ցրտահարության վտանգ չկա, քանի որ մրգատու ծառերի ծաղկման սեզոն չէ, իսկ գյուղատնտեսական աշխատանքները, գարնանացանը մեկնարկել են միայն մարզի ցածրադիր հատվածներում։

Շիրակի մարզի բնակիչների համար անոմալ եղանակը նորություն չէ։ Շիրակցիներն արդեն կատակով ասում են՝ այ, եսօր իսկը վարուցանքի եղանակ է, բոստան փորելու ժամանակ է։

Ամասեցի Սեյրան պապն ասում է․ «Ըսպես որ գնաց, սաղ բերքը վարի կերթա, սաղ սեզոնմ կտանջվինք, որ հմի էլ ըսպես էղնի։ Ես չիդեմ՝ ինչղ կեղնի»։

Շիրակի մարզում մայիսին ծաղկած ծառերն ու ծիլ տվող բույսերը փաստացի ձյան հաստ շերտի տակ են։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան