Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:18 03-05-2023

Եթե մարդն ապստամբություն է նախապատրաստում Հայաստանում, դրա մեջ հանցակազմ կա՞․ Վիգեն Խաչատրյանն՝ Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Եթե մարդն ապստամբություն է կազմակերպում Հայաստանում, դրա մեջ հանցակազմ կա՞, թե՞ դա մարդու իրավունքն է։ Այն, ինչ դուք եք թվարկում, ես արդեն պատկերացնում եմ, թե ովքեր են ուզում, որ ապստամբություն լինի Հայաստանում՝ ելնելով այն գույքից, որից իրենք կզրկվեն»։

Աննա Վարդապետյանն ի պատասխան ասաց․ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են Քրեական օրենսգրքով։ Եվ այս առումով նաեւ իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։ Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետեւում՝ և սոցիալական ցանցերում, և մամուլում։ Այն դեպքերը, որոնք առերեւույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք եւ զավթմանն ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Հատկապես վերջին ամիսներին կարծես ակտիվացել է երեւույթը։ Եվ մենք, օգտվելով Քրեական օրենսգրքի կարգավորումներից, վարույթների շրջանակներում փորձում ենք հարցը զսպել, նաեւ, ինչու չէ, իրավական գործընթացի միջոցով պատժել»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան