Արտաքին 3 տարի առաջ - 19:24 26-06-2023

Պրիգոժինը խոսել է ապստամբություն բարձրացնելու պատճառի մասին

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից այսօր ձայնային հաղորդագրություն է տարածվել նրա անունով տելեգրամյան ալիքում։ Նա խոսել է «արդարության երթ» և ապսամբություն սկսելու պատճառի մասին։

«Չնայած նրան, որ մենք որևէ ագրեսիա չէինք դրսևորել, մեր ուղղությամբ հասցվել է հրթիռային հարված»,- ասել է նա՝ հավելելով, որ մոտ 30 մարդ զոհվել է, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։

Ըստ նրա՝ այս պատճառով է կազմակերպության հրամանատարական խորհուրդը որոշում կայացրել «արդարության երթ» անել ու շարժվել դեպի Մոսկվա։

«Մենք արգելափակեցինք բոլոր շտաբները և օդանավակայանները։ Փետրվարի 24-ին ռուսական զորքերի արձակման վայրից մինչև Կիև, նույն կետից մինչև Ուժգորոդ տարածությունը անցանք»,- ասել է նա։

Նա նաև խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շարժումը դադարեցնելու մասին։ «Այս պահին Լուկաշենկոն ձեռքը մեկնեց և առաջարկեց լուծումներ գտնել։ Շարասյուները ետ դարձան ու գնացին դաշտային ճամբարներ»,- նշել է Պրիգոժինը։

«Եթե փետրվարի 24-ի գործողություններն իրականացվեին պատրաստվածության մակարդակին համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչպիսին «Վագներ» ՄՌԿ-ն է, ապա հատուկ գործողությունը հավանաբար կտևեր մեկ օր։ Մենք ցույց տվեցինք կազմակերպվածության մակարդակը, որին պետք է համապատասխանի բանակը»,- ասել է ռազմական գործիչը։

Ըստ նրա՝ քաղաքացիներն իրենց դիմավորել են «Վագների» դրոշներով ու տարբերանշաններով․ «Նրանք բոլորը ուրախացան, երբ մենք անցնում էինք։ Նրանցից շատերը դեռ աջակցության խոսքեր են գրում, ոմանք էլ հիասթափված են, որ կանգ առանք»։

«Արդարության երթում նրանք պայքար տեսան ընդդեմ այն խնդիրների, որոնք կան մեր երկրում»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վագներ»-ի մարտիկներին Ռոստովում ճանապարհել են ծափողջույններով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից