Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:48 03-05-2023

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 151, 4 տոկոսով․ ԱԺ-ն քննարկում է դատախազության հաղորդումը

Ազգային ժողովը քննարկում է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախորդ տարի հանրապետությունում արձանագրված հանցավորության վիճակագրությունը։

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որոնցից 21.604-ը՝ Երեան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.45-ով:

2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում: Հետևաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 135-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2022 թվականին աճել են հասարակական անվտանգության,
հասարակական կարգի, բնակչության առողջության (2021 թվականին՝ 6356, 2022 թվականին՝ 11.861 կամ 86.695-ով), մարդու (2021 թվականին՝ 4375, 2022 թվականին՝ 6565 կամ 50.156-ով), տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149-13.902 կամ 8.256-ով):

2022 թվականի ընթացքում աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված 38 հանցատեսակով: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների` ավելացած 2190 դեպքից 484-ը կամ 22 տոկոսը, հանկարծամահության դեպքերն են, որոնցով 2022 թվականի հուլիսի 1-ից առաջ քրեական գործ (վարույթ) չէր հարուցվում:

Նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում