Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:35 02-05-2023

Մերժել են ԵԺԿ-ի Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալ․ Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարուցված քրեական գործի պատրվակով իրեն մերժել են Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ։

«Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ:
Սա երրորդ անընդմեջ դեպքն է, երբ Նիկոլին հլու- հնազանդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ջանք չեն խնայում խոչընդոտելու իմ շփումները եվրոպական քաղաքական վերնախավի հետ:

Այս ամենը, բնականաբար, պատահականություն չէ և խնդիրը Հայաստանից իմ «փախնելը» չէ (խաշած հավի ծիծաղը կգա նման վարկածից) կամ, այսպես կոչված, քրեական գործին խոչընդոտելը (ՀՀ-ից ցանկության դեպքում տեսականորեն ավելի հեշտ է խոչընդոտել, քան ՝ արտերկրից):

Ուստի, Արցախի շուրջ սեղմվող օղակի ու Նիկոլի աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում ընդդիմության առաջատար ուժերից մեկի բարձր մակարդակով մասնակցության կանխումը նման քաղաքական համաժողովներին նպատակ ունի, այո, լռեցնելու հայկական պետական շահերը համառորեն ներկայացնող ուժին, ինչպես նաև՝ արգելել Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի մասին ինֆորմացիայի «դեմ առ դեմ» արտահոսքերը՝ մարդու իրավունքներ, կոռուպցիա և այլն:

ՔԿ նման աղաղակող պահվածքը, անշուշտ, թելադրված է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման օղակի վերածվելու իրողությամբ:

Իհարկե, կարող ենք ասել, որ ի համեմատ այն խայտառակ լրահոսի, որ գալիս է Քննչականի հետ կապված (խոշտանգումներ, ապօրինի կալանքներ, ապօրինություններ, զոհվածների ծնողների նկատմամբ հանդուգն վերաբերմունք, հետապնդումներ և այլն) սա փոքր բան է:

Այո, գուցե անձիս նկխտմամբ նման որոշումը կարող է փոքր թվալ, սակայն, հաշվի առնելով միջազգային շփումների կարևորությունը, Հայաստանից առողջ տեսակետների ներկայացման հրամայականն արտերկրում աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում ու Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գեոպոլիտիկ աճուրդի պարագայում, կարծում եմ, նման որոշման կեղտոտությունն ու լկտիությունն առավել ցայտուն են դառնում:

Այս ամենը կրկնում եմ, ստեղծված իրավիճակում բոլորովին պատահականություն չէ. Արցախն ու Հայաստանը առևտրի հանած Նիկոլը կանխարգելում է երկրից դուրս այդ «առևտրի» դեմ հիմնավորված արտահայտվելու ցանկացած հնարավորություն:
Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, ու այս մեսիջը միևնույն է՝ հասանելի է լինելու միջազգային, այդ թվում ՝ եվրոպական քաղաքական շրջանակներին:

Նիկոլի և իր թայֆայի նման լկտի պահվածքն անարձագանք չի մնացել նախկինում. ԵԺԿ Գլխավոր քարտուղարը քննադատության է ենթարկել այս ակնհայտ քաղաքական հետապնդումը, այս մասին խոսվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից։
Այս անգամ ևս Նիկոլի նման որոշումները պետք է ունենան հստակ քաղաքական հետևանքներ ՔՊ-ի համար»,- գրել է Աշոտյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան