Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 20:15 02-05-2023

Անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում․ Սուրեն Պապիկյան

Մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։

Ստուգայցի շրջանակում հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։

«Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում պատասխանել եմ ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին։

Շրջայցի ավարտին ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել եմ ձեռքի ժամացույցով»,- գրել է նախարարը։