Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:13 02-05-2023

Ավտոմեքենա ներկրողներն ահազանգում են, որ Վրաստանի կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա․ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը ԱԺ հայտարարության ժամին

Չկա օր, որ ինձ չդիմեն որևէ ոլորտի ներկայացուցիչներ՝ իրենց գործունեությունը խոչընդոտող հերթական որոշման կապակցությամբ․ խոսքը մշակութային գործիչներից մինչև գյուղատնտեսությամբ, բիզնեսով զբաղվողների մասին է։

Վերջերս ներկրող իրավաբանական ընկերություններից պահանջում էին մի հավաստագիր, որը չի տրվում որևիցե իրավասու մարմնի կողմից։

Էկոնոմիկայի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ պայմանավորված տեխնիկական խնդիրներով, գործընթացը ժամակավորապես կասեցվում է։

Մի քանի օր է, ինչ ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներ կրկին ահազանգում են, որ Վրաստանի կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա՝ 45․000 դոլար և ավելի արժողությամբ հայկական ավտոմեքենաների ՌԴ արտահանման դեպքում։

Այլընտրանքը Իրանով կամ ինքնաթիռների միջոցով ՌԴ արտահանումն է, ինչը լրացուցիչ մեծ ծախսեր է պահանջում։

Ավտոմեքենաների չափազանց մեծ խմբաքանակ այս արգելքից հետո ընթացքում փոխել է ուղղությունը՝ շրջանցելով Հայաստանը։

Խնդրի առնչությամբ հարցումներ եմ ուղղել ՀՀ ՊԵԿ-ին, Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարություններին։

Նման իրավիճակներում պատասխանատու մարմինները պետք է գործեն շատ օպերատիվ, պահանջեն պարզաբանում և լուծում տան հարցին՝ անորոշության մեջ չթողնելով այս ոլորտի ներկայացուցիչներին։

Նշեմ, որ շատ ընկերություններ խոշոր հարկատուների շարքերում են, և նրանց իրավունքների պաշտպանությունը, անխոչընդոտ գործունեությունը բխում է նաև մեր պետության շահերից։

Այնպես է ստացվել, որ տարածաշրջանային զարգացումների արդյունքում մեր պետությունը դարձել է տարանցիկ երկիր։

Սա հնարավորություն է, որից պետք է օգտվել։ Այն հեռանկարային, մեծ պոտենցիալ ունեցող ոլորտ է։ Կարող ենք համոզվել՝ դիտարկելով Վրաստանի օրինակը։

Հատկանշական է, որ ԵԱՏՄ այլ պետություններ հնարավորինս պարզեցրել են մաքսազերծման գործընթացը՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով ներկրողների համար։

Մեզ մոտ հակառակ իրավիճակն է․ թվարկածս խնդիրները տպավորություն են ստեղծում, թե ամեն ինչ արվում է տեղացի ներկրողներին ԵԱՏՄ շուկայում աշխատելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ։

Ուզում եմ անդրադառնալ նաև Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ սպասող հայկական բեռնատարների հարցին։ Չափազանց քիչ թողունակության արդյունքում գյուղմթերքը փչանում է՝ ահռելի վնասներ պատճառելով գյուղատնտեսներին, ձեռնարկատերերին։

Այս թեմայով իմ բազմաթիվ հրապարակումներին, հարցազրույցներին արձագանքեցին, որ խնդիրը տեխնիկական է․ բեռնատարների համար նախատեսված 11 ուղիներից 5-ն այս պահին չեն գործում, նաև մոտ մեկ շաբաթ է, ինչ անցակետի 4 ռենտգեն սարքերից 2-ն անսարք են։

Հարց է առաջանում․եթե խնդիրը իսկապես տեխնիկական է, ինչու՞ այդ նույն տեխնիկական խնդիրները չեն խոչընդոտում վրացական մեքենաներին:

Իմ տեղեկություններով, այս պահին մոտ 2000 բեռնատար հերթի մեջ է, և եթե պատկան մարմինները վրացական և ռուսական կողմերի հետ քայլեր չձեռնարկեն այս ուղղությամբ, ջերմոցային տնտեսությունները վերջնականապես կհայտնվեն սնանկացման եզրին։

Վերին Լարսի անցակետում առաջացած խնդրով է պայմանավորված նաև շուկայում հեղուկ գազի արհեստական դեֆիցիտը, ինչի արդյունքում էլ վերջին օրերին արժեքը բարձրացել է 2․5-3 անգամ։

Հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, մինչդեռ, վտանգավորության աստիճանով պայմանավորված, նախկինում վարորդներին թույլատրում էին սահմանը հատել առանց հերթի։

Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազ՝ այդպիսով վերահսկելով և կանխելով շուկայում հեղուկ գազի շարունակական թանկացումն ու իսպառ դեֆիցիտը։

Ձեզ գուցե հետաքրքրի