Ներքին 3 տարի առաջ - 17:24 02-05-2023

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ բախման


Սպառազինության հետ կապված հարցերում Գայանե Աբրահամյանին հուսալի աղբյուր չեմ համարում, գուցե սխալվում եմ, ամեն դեպքում ես այդ տեղեկատվությունը հուսալի չեմ համարում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան՝ անդրադառնալով ՔՊ-ական նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանի Հ1-ով արած հայտարությանը, թե Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխմանը Հայաստան։

Անդրադառնալով զենքի առևտրին, մասնավորապես, Հնդկաստանի զենքի առևտրի շուկային՝ նա նշեց, որ Հնդկաստանը հայտնի է տարիներով ձգձգվող տենդեռներով, չվերջացող մեծ կոռուպցիոն սկանդալներով՝ կոնկրետ զենքի վաճառքի ու գնումների ոլորտում։

«Այսինքն, մասնագիտական շրջանակներում անվերջ կատարկների ու մեմերի աղբյուր է Հնդկաստանը։ Նույնիսկ, եթե Հնդկաստանը լիներ շատ հայտնի ու հուսալի մատակարար, պետք է հիշել, որ զենքի վաճառքի շուկայում շատ հազվադեպ է լինում, երբ խոշոր պատվերները կատարվում են ժամանակին, կատարվում են պլանավորվածի համաձայն և պայմանավորված գնով։

Անգամ, երբ ԱՄՆ-ն իր բանակի համար մեծ պատվերներ է ունենում, լինում են ուշացումներ։ Այսինքն, հայտարարությունները, թե հիմա մի հեքիաթային հնդկական զենք գալու է ու ամեն բան փոխի՝ իրականության հետ որևէ կապ չունի, և մեդիաաղմուկը, որ ստեղծել են նիկոլական իշխանամերձ լրատվամիջոցները, այն քարոզիչները, որոնք գալիս են ու ներկայացում են որպես փորձագետներ՝ միայն քարոզչություն է։

Դեռ հարց է նաև, թե այդ լայնորեն գովազդված հրթիռային համակարգերը երբ կհասնեն Հայաստան, քանի որ այդ կարգի ծանր սպառազինությունը մի տեղ խանութի պահեստում դրած չի կամ այնպես չէ, որ հաստոցը միացրին ու 2 օրում սարքեցին։

Տարիներ են պահանջվում՝ դրանք սարքելու համար, մի կողմ դրած զենքի որակի հարցերը։ Դա ռեալ մարտական պայմաններում չփորձարկված սպառազինություն է ու պարզ չի, թե որքանով է արդյունավետ։

Ավելին՝ դեռ հարցեր կային, թե որքանով էր Հայաստանին հենց այդ սպառազինությունը պետք, գուցե ուրիշ որևէ զենք, որը կարող էր շատ ավելի էժան լինել՝ մեզ համար ավելի առաջնային լիներ։ Մինչդեռ դրա փոխարեն ծանր ու հեշտ խոցելի սպառազինություն են վերցնում՝ չունենալով, օրինակ, ՀՕՊ։

Ես նաև կասկածներ ունեմ, որ ստանդարտ պատմություն է լինելու, որ սկսելու են ասել, թե այս պետք է անեին՝ չարեցին և այլն»։

Անդրադառնալով հարցին, թե որն է այս ամենում ռուսական կողմին ներքաշելու նպատակը՝ նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին տանում է Ռուսաստանի հետ բաց բախման։

«Դա, բնականաբար, Հայաստանի շահերից չի բխում, բայց Նիկոլ Փաշինյանը երբեք էլ Հայաստանի շահերով չի առաջնորդվել։ Ես չեմ կարող ասել, ինքը իսկապե՞ս տեղեկատվության տիրապետում է, թե ոչ, բայց միայն այն փաստը, որ դրա համար իրեն կանչել են նիկոլական թիվ մեկ քարոզչական հարթակ ու զրույցը համար մեկ նիկոլական քարոզիչ Պետրոս Ղազարյանի հետ է, արդեն վկայում է այն մասին, որ առնվազն նիկոլական քարոզչության համար դա կարևոր դրվագ էր»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը