Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը, հետապնդումը նման է թշնամուն հաճոյանալու, ծնկաչոքության ռիտուալի
copy image url

Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը, հետապնդումը նման է թշնամուն հաճոյանալու, ծնկաչոքության ռիտուալի

Միտք 1 տարի առաջ - 14:41 02-05-2023
Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետությա´ն պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Ստեղծվել է Գ. Խաչատուրովի աջակցության խորհուրդ. ներգրավվածներից ում ճանաչում եմ՝ լուրջ մարդիկ են, լավ քաղաքացիներ։ Ու չեմ ճանաչում անձամբ, վստահ եմ՝ նույն որակներն են։ Շատ լավ է, որ ակտիվորեն ներգրավված է եկեղեցին։

Եվ տվյալ դեպքում սա իրավապաշտպանություն չէ։ Սա ավելին է։
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը, հետապնդումն ավելի շատ նման է թշնամուն հաճոյանալու, ծնկաչոքության ռիտուալի։

Հետևաբար, հայ հասարակության արձագանքը պետք է լինի նույն տիրույթում։ Եթե հայ հասարակությունն այսօր չկանգնի իր կիրթ, հաղթած զինվորականի կողքին, ապա դա կնշանակի, որ վաղը աղ ու հացով դիմավորելու ենք թուրք զինվորականին։ Եվ սա´ է իսկական արտահերթ ընտրությունը, ոչ թե՝ անհասկանալի դաշիքների միջև քվեարկությունը։

Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը։ Ներքին հաշտեցումն այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։

Հաշտեցման պրոցեսի սկիզբը պետք է դնի Եկեղեցին, որն ունի իր բնական դաշնակիցները՝ ի դեմս հանրային գործիչների մի մեծ խմբի, որն ունի բոլոր հնարավորությունները՝ հանրային տրամադրությունների ձևավորման վրա ազդելու։ Ներքին հաշտության գաղափարը ունի հսկա հանրային ռեսուրս, որին պետք է օգնել՝ գիտակցել սեփական ուժը։

Ամեն օր հազարավոր ուսուցիչներ մտնում են դասարաններ ու խոսում պետությունից, հայրենսասիրությունից։ Ամեն օր հազարավոր դասախոսներ, բժիշկներ, ուսանողներ, արհեստավորներ, գյուղացիներ խոսում են, սրտնեղում, ելքեր են փնտրում ստեղծված վիճակից։

Հանրային գործիչների խմբի խնդիրն է՝ հասնել նրան, որ լայն հասարակությունը վերջապես վերգտնի միասնությունն ու համերաշխությունը։ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանությունը հենց այն գործոնն է, որը կարող է սկիզբ դնել այդ պրոցեսին։ Արժանապատիվ քաղաքացի, գեներալ, որն իրեն միշտ պահել է իսկական գեներալին վայել, որին հարգում է բանակը, հասարակ մարդիկ. նրա հանդեպ քայլերը կոնկրետ հայկական պետության հանդեպ քայլեր են։

Կան տեխնոլոգիական քայլեր, որոնք պետք է անել, ձևակերպել ճիշտ բովանդակություն, և պրոցեսը շատ արագ կծավալվի»։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին