Ներքին 3 տարի առաջ - 19:25 01-05-2023

ՀՀ անվտանգությունը ոչ մեկին հետաքրքիր չէ․ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Oragir.News-ի հետ զրույցում «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ուղերձներին, ասաց, որ դրանք պետք է կապել օրեր առաջ ԱԺ-ում Փաշինյանի ելույթի հետ, որի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղությանը, մի շատ կարևոր արտահայտություն արեց, որին քչերն ուշադրություն դարձրին։

«Նա ասաց, որ այս պահին խաղաղությունը կախված է Ադրբեջանի իշխանությունից և հայ ժողովրդից։ Սա ենթադրում է, որ իշխանությունն ասում է, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում դրա համար և իրենցից կախված ամեն բան ասում են, բայց եթե Ադրբեջանի իշխանությունը և հայ ժողովուրդը չուզեցին, ապա խաղաղություն չի լինի»։

Անդրադառնալով հայ ժողովրդին հիշատակելու մասին առիթի մասին՝ նա նշեց, որ Ադրբեջանը բազմիցս խոսել է ու խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակի մեջ էլ կան կետեր այն մասին, որ ադրբեջանցի ավելի քան 100 հազար մարդիկ, ովքեր Հայաստանից հեռացել են Արցախյան պետերազմի ժամանակ և դրանից հետո, պետք է վերադառնան և վերաբնակվեն այն տարածքներում, որտեղից դուրս են եկել։

«Փաշինյանն ասում է, որ եթե հայ ժողովուրդը ընդունի Ադրբեջանի այդ քաղաքացիներին, կարողանա նրանց հետ ապրել խաղաղ համակեցության կանոններով, ապա խաղաղության կլինի, եթե ոչ, ապա իրենք իրենց ուժային կառույցներով կապահովեն այդ ադրբեջանցիների անվտանգությունը։ Այսինքն, գլոբալ գործընթացները հենց սրա շուրջ են տեղի ունենում։ Իրականում Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է․ Ադրբեջանն ասում է՝ Արցախի խնդիրը մեզ վրա մի վաճառեք։ Արցախն այսպես, թե այնպես մերն է, դուք փոխզիջման պետք է գնաք մյուս հարցերում։ Փոխզիջումը, բնականաբար, ենթադրում է հայկական կողմից զիջում։ Բլինքենը քաջալերելու է այդ գործընթացը, ուրիշ ոչինչ։ Բնականաբար, վեկտորի փոփոխությունը իրենց ձեռնատու է, իսկ հետևանքները․․․ Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ որևէ մեկին հետաքրքիր է Հայաստանի ու հայերի անվտանգությունը։ Թե Հայաստանը որքան տարածք կկորցնի, սա որևէ մեկին չի հետաքրքրում»։

Դիտարկմանը, թե Արցախի մասին որևէ խոսք չկար հաղորդագրության մեջ, նա նշեց, որ սա ամենևին էլ պատահական չէ․ Հայաստանի իշխանությունները արդեն տևական ժամանակ ասում են, որ որևէ կապ Արցախի հետ չունեն, և իրենցից որևէ բան չակնկալենք, քանի որ այս պահին Արցախը ռուսական իրավասության գոտի է, և ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում սա դիտարկենք։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի