Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:15 01-05-2023

Ուկրաինական ուժերը Բախմուտում փորձել են հակահարձակումներ իրականացնել. Ուկրաինայի ԳՇ պետ

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը փորձել են հակահարձակումներ իրականացնել Բախմուտի որոշ շրջաններում։ Ինչպես փոխանցում է ռուսական РБК հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Սիրսկիի խոսքերը մեջբերել է Ռազմական մեդիա կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Ալեքսանդր Սիրսկին շեշտել է, որ Բախմուտի ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ ռազմական գործողությունները։ «Հակառակորդը բազմաթիվ հարձակումներ է իրականացրել՝ փորձելով մի քանի ուղղություններով ճեղքել մեր դիրքերի պաշտպանությունը»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ Բախմուտում տիրող իրավիճակն անվանել է «բավականին բարդ»։

Ուկրաինային ԶՈՒ ԳՇ պետը նաև տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Լիմանի ուղղությամբ ուկրաինացի զինվորականները հետ են մղել ռուսական բազմաթիվ հարձակումները։

Նշենք, որ ապրիլի 19-ին ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարի խորհրդական Յան Գագինը հայտնել էր, որ ռուսական զորքերը վերահսկում են Բախմուտի տարածքի մոտավորապես 90%-ը, իսկ հրետանին՝ բոլոր ճանապարհները։ Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ռուսական օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները արգելափակել են քաղաքը հյուսիսային և հարավային ծայրամասերից։

Ներկայումս նախարարությունը պարբերաբար հաղորդում է Բախմուտում թաղամասերի գրավման, ինչպես նաև ուկրաինական զորքեր տեղափոխելու փորձերը ճնշելու մասին։

Միևնույն ժամանակ նախորդ շաբաթ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել էր քաղաքում ստեղծված ծանր իրավիճակի և սպառազինության մատակարարման խնդիրների մասին։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան