Պարը՝ մարդկային հաղորդակցման հնագույն ձև
copy image url

Պարը՝ մարդկային հաղորդակցման հնագույն ձև

Մշակույթ 1 տարի առաջ - 16:37 29-04-2023
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը։

Տոնը սահմանվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ։ Ամսաթիվն առաջարկել է ուսուցիչ և պարուսույց Պյոտր Գուսևը։ Այս օրը պատահական չի ընտրվել․ ապրիլի 29-ին ծնվել է Ժան Ժորժ Նովերը՝ ֆրանսիացի պարուսույց, բալետի տեսաբան, ռեֆորմատոր, ով պատմության մեջ մտել է որպես «ժամանակակից բալետի հայր»։ Եղել է պարուսույց Լ.Դյուպրեի աշակերտը, հանդես է եկել որպես պարող և ղեկավարել բալետային խումբը Լոնդոնի Դրուրի Լեյն թատրոնում։

Երկար ժամանակ բալետը միայն օպերային ներկայացման մի մասն էր, բայց Նովերն առաջինն էր, ով սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։ Նա նաև առաջարկել է պարողներին ազատել մեծածավալ հանդերձանքներից և դիմակներից:



Դժվար է ճշգրիտ որոշել, թե երբ են մարդիկ առաջին անգամ սկսել պարել: Այնուամենայնիվ այս մասին կարելի է դատել Հնդկաստանում հայտնաբերված հնագույն ժայռապատկերներից, որոնք պատկերում են պարող մարդկանց։
Ենթադրվում է, որ պարային շարժումները կիրառվել են նախամարդկանց կողմից նույնիսկ խոսքի հայտնվելուց առաջ։ Այսպիսով, նրանք կարող էին միմյանց փոխանցել իրենց զգացմունքներն ու փորձառությունները: Օրինակ, որսորդներն իրենց պարի մեջ հյուսում էին կենդանիներին բնորոշ շարժումներ։



Հնագույն պարի մյուս առանձնահատկությունը ծեսերի հետ ամուր կապն է։ Ոչ մի ծես ամբողջական չէր լինի առանց հատուկ տոտեմական պարի, որը կարող էր տևել մի քանի օր։

Պարերի մասին հիշատակումներ կարելի է գտնել Հին Կտակարանում: Հնագիտական ​​գտածոները վկայում են այս արվեստի առկայության մասին Հին Եգիպտոսում։ Դատելով հին գծանկարներից՝ այնտեղ տարածված էին կոլեկտիվ կանացի պարերը։

Հնդկաստանի պատմությունը հարուստ է պարային խորը ավանդույթով։ Նրիտա պարի միջոցով պատմվում է որոշակի պատմություն: Այս պարի համար գրվում են հատուկ բանաստեղծություններ։



Հին Չինաստանում և Ճապոնիայում հաջողությամբ զարգացել է նաև պարարվեստը։ Սկզբում պարը հիմնականում ծեսերի մաս էր կազմում, իսկ պարուհու մասնագիտությունը կապվում էր քրմուհու մասնագիտությունը։ Բացի այդ, Հեռավոր Արեւելքում մշակվել է սյուժետային պար, որն անքակտելիորեն կապված էր թատրոնի հետ։

Հին Հունաստանում պարը կարևոր դեր է խաղացել հասարակության կյանքում, այստեղ հին հունական այլ աստվածների հետ պաշտվել է պարի աստվածուհի Տերպսիխորը: Հունարեն «Χορός» տերմինից է առաջացել «խորեոգրաֆիա» հասկացությունը։ Հունաստանում կային պարի մի քանի տեսակներ՝ ծիսական, ռազմական, սյուժետային, ամուսնական և սալոնային։ Տղամարդիկ և կանայք պարում էին առանձին:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC