Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:06 28-04-2023

Այստեղ հրաշալի տղաներն են զոհվում, և ես չեմ հասցնում հիշել բոլորի դեմքերը, երբ նրանք հեռանում են.Հ. Տեր-Մկրտչյան

Պատերազմի մասին, կռվող տղերքի ու անավարտ նպատակների մասին դեռ պետք է պատմվի, հանձնվի եկող սերունդներին։ Տեսածի ու ապրածի շատ չնչին մասն է, որ գրվում է ու գիրք է դառնում, մղձավանջի զգացողություններն ավելին են։

44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Տեր-Մկրտչյանը, ով այժմ ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, իր ապրումներն է հանձնել թղթին։

«Կյանք՝ մի սիրտ այն կողմ» գիրքը պատերազմի, երկրի և երկնքի միջև պայքարի մասին է:

«Երեք պայթյուն իրար հաջորդեց… շատ մոտ եղավ՝ ամեն անգամ ցնցելով գետինը: Վերջինից հետո զինվորը հաշվեց մինչև հինգը, փամփուշտներն ազատեց զոհված մարդու ոտքի տակից և որքան արագ կարողացավ դուրս թռչել փոսից, վազեց: Նոր տարին կգա ընդամենը տասներկու օրից, բոլորը ցանկանում են, որ ծերանան, գոնե… մեկ տարի…»,- սա հատված է գյումրեցի Հայկ Տեր-Մկրտչյանի «Կյանք՝ մի սիրտ այն կողմ» գրքից:

Հայկ Տեր-Մկրտչյանը 2019թ.-ից ծառայության է անցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին: Հայկը պատերազմում տեսածը, մտքերն ու ապրումները ի մի է բերել, և ստացվել է մի գիրք, որը պատերազմի, երկրի և երկնքի միջև պայքարի մասին է: Գիրքը կոչվում է «Կյանք` մի սիրտ այն կողմ»: Այն բաղկացած է մեկ վիպակից և 15 պատմվածքներից: Գիրքը գեղարվեստական է, չնայած կան երկխոսություններ և դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել։ Հայկը դժվարությամբ է խոսում, ասում է՝ լրիվ այլ զգացողություն է՝ գրելը և գրածիդ մասին խոսելը:

«Գիրքը սկսել եմ գրել պատերազմից առաջ, բայց Արցախում վրա հասած պատերազմը կիսատ թողեց ամեն ինչ: Պատերազմի ընթացքում, երբ մի փոքր ժամանակ կար հանգստանալու, փորձում էի ամեն տեղի ունեցածը մտապահել, նույնիսկ այն բաները, որոնք ուրիշների համար տվյալ պահին արժեք չէին ունենա: Մի պատմությունով փորձել եմ ներկայացնել պատերազմի ընթացքը, իսկ մյուսով հետպատերազմյան խնդիրները, որոնց բախվում են հաշմանդամ զինվորները, իսկ մեկ այլ պատմվածքում դագաղն անձնավորել եմ: Բայց բոլորի հիմքն էլ պատերազմն է: Հերոսները շատ են իմ գրքում, և ոչ մեկին անուններ չեմ տվել, որպեսզի ընթերցողը կարդա ու իրեն կամ իր ընկերոջը կամ իր հարազատին պատկերացնի: Շատ հերոսների նկարագրի հիմքում կանգնած են իսկական հերոսներ»,- պատմում է գրքի հեղինակը:

Հայկը չի խոսում պատերազմի մասին, թեև շատ հիշողություններ է բերել ռազմաճակատից, իսկ անմահացած տղերքի մասին խոսելիս հայացքը դեպի վերև է ուղղում:

«Այստեղ հրաշալի տղաներն են զոհվում, և ես չեմ հասցնում հիշել բոլորի դեմքերը, երբ նրանք հեռանում են …սարսափելի է… Եվ ես չեմ կարող սովորել թաղել նրանց: Ամեն անգամ երդվում եմ, որ նրանց գերեզմանները խոտերով չեն ծանրաբեռնվելու, որ մենք մեր երեխաներին կանվանենք նրանց անուններով»,- սա ևս մի հատված է գրքից:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին