Ներքին 3 տարի առաջ - 20:22 28-04-2023

Արցախում նույն փողոցի բնակիչները վիճաբանել են, դանակով միմյանց հարվածներ են հասցրել

2023թ. ապրիլի 20-ին, ժամը 15:35-ին, Ստեփանակերտ քաղաքի Դուդինի-19 և Դուդինի- 17 տան դիմացի ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչներ Ա. Ք.-ի և Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ: Ա.Ս-ն իրենց տնից վերցնելով ծալովի դանակը, դիտավորությամբ դանակով մեկ հարված է հասցրել Ա.Ք.-ի քթին՝ պատճառելով, ենթադրաբար, դեմքի անջնջելի աղավաղում առաջացնող՝ քթի պատռված վերք, իսկ Ա.Ք.-ն իր մոտ պահվող, ստուգմամբ դեռևս չպարզված դանակով մեկ անգամ դիտավորյալ հարվածել է Ա. Ս.-ի կրծքագոտկային շրջանի ձախ հատվածին՝ պատճառելով չներթափանցող կտրած ծակած վերքի ձևով, ենթադրաբար, առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Տեղեկանում ենք ԱՀ դատախազության տարածած մամուլի հաղորդագրությունից։

20.04.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ և քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով /Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ հարուցվել է քրեական գործ:

Ա.Ս.-ն ձերբակալվել է, 23.04.2023թ. վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան