Ուղիղ եթեր
Կարևոր է երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում․ ՀՀ ՄԻՊ
copy image url

Կարևոր է երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում․ ՀՀ ՄԻՊ

Ներքին 2 տարի առաջ - 19:21 28-04-2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Պաշտպանը կարևորել է ծրագրի իրականացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների և մանդատի շրջանակում աջակցել դրա հաջող ընթացքին.

«Մեր երկրում աշխատանքներ իրականացվել են մարդու հիմնարար իրավունքների իրացման և պաշտպանության համակարգը կատարելագործելու ուղղությամբ։ Այսօր այդ աշխատանքները շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ պետք է ձեռնարկել լուրջ քայլեր։ Կարևոր է լուծել այս ոլորտում առկա խնդիրները և երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանի համար դա առաջնահերթություն է, իսկ այս ծրագիրը նման համակարգի ձևավորման և կատարելագործման լավագույն հնարավորություններից է։ Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմը պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև աշխատանքով ապացուցել հանձնառությունը նշված ոլորտում»,- ասել է Անահիտ Մանասյանն իր ելույթում։

Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Համագործակցության բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը (հեռավար), ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերհսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը:

Ծրագրի գործողությունները համահունչ են և նպատակ ունեն աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի և ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության որոշ գերակայությունների իրականացմանը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին