Ներքին 3 տարի առաջ - 10:07 28-04-2023

Նիկոլ Փաշինյանը 9 հոգանոց պատվիրակություն է գործուղում Պրահա

Մայիսի 3-5-ը ՀՀ-ից Չեխիայի Հանրապետություն (Պրահա) կմեկնի 9 հոգանոց պատվիրակություն տարբեր գերատեսչություններից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատվիրակության կազմը հետևյալն է.

Նարեկ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Գևորգ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Տիգրան Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Արա Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Արմեն Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության
պետ

Լիլիթ Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին
կապերի վարչության պետ

Արմեն Մելքոնյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ

Աննա Հասմիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ։
Նշենք, որ հայկական պատվիրակությունը Պրահա է մեկնում` մասնակցելու Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին։
Պատվիրակության վերադարձից հետո, ըստ հրամանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պետք է եռօրյա ժամկետում արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ ԱԳՆ։
Գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունն էլ պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ և ՀՀ ֆինանսների նախարարություն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում