Ներքին 3 տարի առաջ - 22:06 27-04-2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Շվեյցարիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության եւ Արցախի նկատմամբ:

«Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները եւ սեղմում Արցախի շուրջ օղակը:

Նշվել է, որ արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում ընդդիմադիր խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:

Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Շեշտվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի համագործակցության զարգացման կարեւորությունը:

Խմբակցության ղեկավարը կարեւորել է նաեւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:

Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական կապերի ընդլայնումը, նաեւ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումները էական նշանակություն ունեն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ այլընտրանքային տեսակետների:

Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում