Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:59 27-04-2023

Փաշինյանը ստում է․ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ բոլոր կետերն են խախտվել․ քաղաքագետ

Փաշինյանը ստում է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ բոլոր կետերն են խախտվել։ Ավելին՝ որոշ կետեր գերակատարվել են։
Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն այսօր ասել է, «որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են»։

Ստում է։ Ոչ բոլոր կետերն են խախտվել։ Ավելին՝ որոշ կետեր գերակատարվել են։

Այսպես, կատարվել և գերակատարվել է Ակնան Ադրբեջանին հանձնելու այդ հայտարարության 2-րդ կետը։

Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների թշնամում հանձնվելով կատարվել և գերակատարվել է այդ հայտարարության 6-րդ կետը։

Հայկական կողմը կատարել և գերակատարել է այդ հայտարարության առաջին կետը՝ զորքերը դուրս բերելով նույնիսկ այն տարածքներից, որոնց մասին այդ հայտարարության մեջ բառ անգամ չէր ասվել։
Ու հիմա կանգնում, ասում է՝ թե բոլոր կետերը խախտվել են։

Ու հիմա հարց է առաջանում՝ այդ ո՞նց ստացվեց, որ բոլոր հակահայկական կետերը կատարվել ու գերակատարվել են, իսկ նույնիսկ չնչին պրոհայկական դրույթներ պարունակող կետերը՝ խախտվել։
Նման բան կարող էր միայն մեկ պարագայում կատարվել՝ եթե Երևանն ու Բաքուն միասին գործեին։ Ու հենց այդպես էլ եղել է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի