Ներքին 3 տարի առաջ - 19:51 26-04-2023

Փոքր Մանթաշ գյուղում գազի բալոնի պայթյունի հետևանքով տուն է փլուզվել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 26-ին, ժամը 17։58-ին ահազանգ է ստացել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը՝ մոտ 30-35 քմ․ առկա է խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ։

Նշվում է, որ փրկարարները իրականացնում են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող