Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 20:30 25-04-2023

«Պոլիգրաֆում» անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ բողոք ՔԿ-ն չի ստացել

«Գործողությունը, որ իրականացվել է «Պոլիգրաֆ» ակումբում, եղել է օրեր առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 393 րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետով, 396 րդ հոդվածի 1-ին մասով։

«Հարուցվել է այն առթիվ, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այդ ակումբում իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ։ Վարույթի շրջանակներում նախաքննական մարմնի որոշման հիման վրա ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում ակումբի տարածքում և ակումբի մի քանի աշխատակիցների մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ։ Այդ օրը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ոստիկանություն է տարվել ընդհանուր առմամբ 41 անձ, բոլորի հետ համապատասխան քննչական գործողություններ են արվել, բոլորը հարցաքննվել են և ազատ են արձակվել»։

Անդրադառնալով անհամաչափ ուժի գործադրման վերաբերյալ դժգոհություններին՝ Աբրահամյանն ասաց․ «Մենք այս պահի դրությամբ դեռևս դրա վերաբերյալ հաղորդում չենք ստացել»։