Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:21 25-04-2023

Հայրենիքը ետ բերելու վերջին ժամը. Րաֆֆի Հովհաննիսյան


Հայաստանի ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Երեկ Ծիծեռնակաբերդի օրհնաբեր անձրևի տակ՝ ով պարտականություն ուներ կամ հոգու պահանջ, մյուսը՝ զազրելի անամոթություն և միլիոնավոր նահատակների հիշատակի սրբապղծում, խոսք ասացին, ուղերձ հղեցին, ժողովուրդ հոլովեցին։ Ամեն մեկը՝ իր հաշվետու համարի չափով։

Իսկ պետականություն հազիվ վերագտած ազգը վերստին Ցեղասպանության և Հայրենազրկման շեմին է, դրա մեջն է։ Հենց հիմա՝ այսօր, մեր կյանքում։

Նախօրեին Արցախի շրջափակումն ամբողջացավ՝ առանց որևէ դիմադրության, անգամ հրավերով՝ այն նույն ապրիլքսանչորսյան մեծապատիվ պաշտոնախոսների կողմից, մեծ ու փոքր դաշնակիցների հսկողության ներքո։

Արդեն որպես հայ անգո՝ գերագույնի որոշումների շարքը բերեց մեզ ուղղակի այս օրվան, մեկ էլ շենիկցի Արտյոմի դարանակալ զոհաբերման։ Եվ շարունակելու են պայմանավորել հայոց նորագույն Եղեռնը՝ քանի նա կշարունակի փրկչական իր ինքնագոհացումը։

Բայց բավ է իր մասին։ Հերիք է նախկինների տղերքը անմնացորդ և առանց ներհայեցողության պաշտպանեն սեփականին և միայն արդարանան։

Բավ է, որ նրանց չհավանողներն ամեն ինչը՝ նաև իրենց իսկ արատները, բարդեն նրանց վրա և նախկինների չքավված մեղքերն օգտագործեն հարթակներ գրավելու համար՝ սեփական ինքնաբացարկի հրամայականը գիտակցելու փոխարեն։

Պետք է մեր Հայրենիքը ետ բերել բոլորով՝ առանձին և հավաքաբար, ամեն մեկս իր տեղում, հայոց պատմական այս պահի բարձրագույն իրացմամբ։

Ահաեւ՝ այս տարվա Ապրիլի 24-ի, Մայիսի 9-ի, Մայիսի 28-ի, Օգոստոսի 23-ի, Սեպտեմբերի 21-ի և Դեկտեմբերի 10-ի հավատո հանգանակը։

Սա է մեր սերնդի միասնության մանդատը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում