Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 14:51 24-04-2023

Ամենամեծ որբանոցը. Ալեքսանդրապոլի 25.000 երեխաները

1914-1931 թվականներին Ալեքսանդրապոլի գավառում խնամքի տակ է գտնվել ավելի քան 25.000 արևմտահայ որբ երեխա:

Հայոց Մեծ եղեռնի հետևանքներն ու ամբողջ ծանրությունն իր վրա կրեց նաև Ալեքսանդրապոլի գավառը, որը սահմանամերձ էր Թուրքիային։ Ալեքսանդրապոլում գործող ամենամեծ որբանոցը փրկություն դարձավ ցեղասպանությունից հրաշքով փրկված հազարավոր որբերի համար։

Ալեքպոլի իշխանությունները, հասարակական կազմակերպություններն ու եկեղեցին 4 տարի շարունակ սեփական ուժերով են աջակցել ու խնամել որբերին:

Որբերի խնամքի մեջ մեծ դեր են ունեցել ալեքպոլցի, այսպես ասած, սոլիդ կանայք, ովքեր որբանոցներ էին բացում, բնակարաններ վարձում ու որբերին արհեստներ սովորեցնում: Գևորգ 5-րդ կաթողիկոսը, տեսնելով կանանց այդ ակտիվ գործունեությունը, վերականգնում է հասարակական կյանքին նրանց մասնակցությունը, ինչը մինչ այդ արգելված էր:

Սկզբում մեծ էր ալեքպոլցիների ոգևորությունը որբերի խնամքի գործում, բայց հետո, երբ գնալով որբերի ու գաղթականների հոսքն ավելացավ, գավառի տնտեսական վիճակն էլ վատացավ, մարդկանց ոգևորությունն էլ մարեց:

Ըստ պատմական վկայությունների՝ թերևս դա էր պատճառը, որ երբ 1918 թվականին թուրքերը հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա, մեծ խուճապ առաջացավ, և քաղաքի 45.000 բնակչից մոտ 40.000-ը հեռացավ Ալեքպոլից, մնաց ընդամենը 5000-ը, որոնք էլ տեղական իշխանությունը կազմեցին և փորձեցին կյանքը կանոնավոր հիմքերի վրա դնել: Բայց դա չստացվեց, ու Հայաստանի կառավարությունը 4 տարի անց՝ 1918 թվականին, ստիպված եղավ որբերի խնամքը հանձնել Ամերիկայի կառավարությանը:

Ամերիկան հավաքեց Հայաստանում սփռված բոլոր որբերին 1 հարկի տակ՝ Ալեքսանդրապոլում:

Ըստ պատմական վկայությունների՝ փաստաթղթերի ու վկայությունների համաձայն՝ ամերիկացիները որբերին հավաքել են Ալեքպոլի ռուսական զորանոցներում՝ Կազաչի պոստ, Սևերսկի և Պոլիգոնի, որոնք ռուս զինվորները լքել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Կազաչի պոստ և Սևերսկի որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ Պոլիգոններում տղաները:

Շենքը, որտեղ ավելի քան 1 դար առաջ ցեղասպանությունից փրկված որբերն են ապրել, հիմա ռուսական սպաներին որպես կացարան է ծառայում և Գյումրիի քաղաքապետարանը այդ փաստը հավաստող ցուցանակ է փակցրել շենքի ճակատին:

1931 թվականին Ամերիկան դադարեցրեց իր մարդասիրական առաքելությունը Ալեքպոլում: Հիմնական պատճառն այն էր, որ Ամերիկան ցանկանում էր որբերին կրթել ամերիկյան առաջադեմ, իսկ խորհրդային Հայաստանը՝ բոլշևիզմի գաղափարներով:

Շատ պատմաբաններ ասում են, որ այդ տարիներին որբանոցում ապաստանած գեղեցիկ ու անթերի տեսք ունեցող որբերին Ամերիկա էին տանում ու անվերադարձ: Թերևս դա էր պատճառը, որ շատ երեխաներ իրենց քույրերին ու եղբայրներին կորցրել են և նրանց մասին որևէ լուր չունեն։

Ձեզ գուցե հետաքրքրի