Արտաքին 3 տարի առաջ - 14:15 22-04-2023

Զելենսկին ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Այս մասին Սթոլթենբերգը հայտարարել է Գերմանիայում Ramstein ձևաչափով կայացած հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է, որ Կիև կատարած այցի ընթացքում Ստոլտենբերգը և Զելենսկին քննարկել են առաջիկա իրադարձության նախապատրաստական ​​աշխատանքները։ «Ես նրան հրավիրել եմ մասնակցելու հանդիպմանը, և ուրախ եմ, որ նա ընդունեց հրավերը և կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- ասել է նա։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ դաշինքի բոլոր անդամները համաձայն են Ուկրաինայի անդամակցությանը։ Նա ընդգծել էր, որ այս պահին դաշինքի երկրների հիմնական ուշադրությունը հատկացված է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի ապահովմանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամակցության համար պաշտոնապես դիմել էր 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, այն բանից հետո, երբ պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներ անցկացվեցին և վերոհիշյալ բնակավայրերն անդամակցեցին Ռուսաստանի Դաշնությանը։




Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից