Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:06 21-04-2023

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ առաջնեկս․ ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ԱԺ արտահերթ նիստի իր ելույթի ավարտին հայտնեց, որ րոպեներ առաջ լույս աշխարհ է եկել իր առաջնեկը.

«Մարիա Արենի Մկրտչյան․ րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ առաջնեկս: Բարի գալուստ, աղջիկս, Հայաստան ունենալը թանկ հաճույք է, կա 5 հազար ազգություն և 200-ն են, որ բախտ ունեն դրոշ ու զինանշան, հիմն ու Սահմանադրություն ունենալու:

Քո տունը Հայաստանն է, որը պետք է սիրել խելագար սիրով, որը պետք է խնամել ու գուրգուրել ավելին, քան ծնողին, քո տունը Հայաստանն է, որի համար պետք է պայքարես, ոչ թե չորս պատը, որում պետք է ապրես: Խոստանում եմ քեզ ժառանգություն թողնել իմ երազած Հայաստանը, շատերն ընկան, որ դու ապրես, պետք է ապրես այնպես, որ արժևորես զոհողությունը նրանց, ովքեր չկան, որ դու լինես»,- ասաց նա: