Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:47 21-04-2023

Ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված երբեք ոչ մեկի 2 մլն չեմ առաջարկել․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստին պատասխանող կողմը միջնորդեց որպես վկա հարցաքննել ՌԴ-ում բնակվող Արման Սահակյանին, ով ներկա է եղել Ավետիք Չալավյանի և Թոռնիկ Ալեյանի 2 հանդիպումներին։

Հանրային մեղադրողն առարկեց՝ շեշտելով, որ Սահակյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավված և այդ կարգավիճակում դեռ չի հարցաքննվել։

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը։

Ավետիք Չալաբյանի դիտարկմամբ՝ մեղադրանքի առանցքային վկայի՝ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքները ծայրահեղ հակասական են, ու այդ ցուցմունքները լսելով չի կարելի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

«Ամեն քայլափոխի նա ինքն իրեն հակասում է և այդ հակասությունները փորձում է տարբեր պատճառաբանություններով բացատրել․․․ Դատարանում նրա տված ցուցմունքը հակասում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքին, նախաքննության ժամանակ տված ցուցմունքը առերեսման ժամանակ տված ցուցմունքին, շիլաշփոթ է , ու սա բնական է, քանի որ այդ վկան փորձում է քողարկել իրականությունը»։

Անդրադառնալով Թոռնիկ Ալիյանի ցուցմունքին, որտեղ նա պնդում էր, որ Չալաբյանը պաշտոն է առաջարկել իրեն՝ Չալաբյանն ասաց, որ զրույցի ընթացքում, երբ քննարկել են համագործակցությունը ուսանողության և շարժման միջև՝ ինքն ասել է, որ լավագույն մասնագետներին կարող են հետագայում ներգրավել աշխատանքի։

«Ես գյուղատնտեսության մեջ ներդրող եմ։ Մինչ այդ՝ նաև Ագարային համալսարանի հետ ունեցել ենք, որոշակի համագործակցություն , այսինքն, դա բնական համագործակցություն է, որովհետև ես պաշտոնյա չեմ ու պաշտոն չեմ կարող առաջարկել»։

Անդրադառնալով գործում շրջանառվող 2 մլն դրամ կաշառքին՝ Չալաբյանը պնդեց․ «Ես երբևէ ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ոչ մեկի 2 մլն չեմ առաջարկել։ Այդ խոսակցությունը եղել է 2 այլ անձի միջև և իրենց ընկալումների արդյունք է, ես երբևէ որևէ մեկի գումար չեմ առաջարկել»։

Փաստաբան Վարադատ Հարությունյանը անդրադառնալով դատարանի որոշմանը, որով մերժվեց Արման Սահակյանին վկայակոչելու միջնորդությունը՝ ասաց, որ Սահակյանը ներկա է եղել այն հանդիպումներին, որոնց մասին անասելի հակասական ցուցմունքներ տվեց Ալիյանը։

«Նրան հայտնի են այդ դեպքի վերաբերյալ լայն ծավալի տեղեկություններ։ Մենք ասում ենք, որ եթե ձեր նպատակը դատական պրոցեսում իրականությունը վերհանելն է, ուրեմն ապահովեք նրա ներկայությունը։ Եթե Ձեր նպատակն այն է, որ մեր վկահակոչած վկային չհարցաքննեք՝ ենթադրելով, որ նա տալու է այնպիսի ցուցմունքներ, որոնք չեն բխելու մեղադրանքի շահերից՝ հենց էդպես էլ ասեք՝ իմանանք, ինչու եք երկար-բարակ, խուճուճ-մուճուճ հիմնավորումներ փնտրում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն